Memory Through Music: Armenians in Scotland Honour Genocide Victims

“April 24 is not only a day of remembrance, but a call to keep memory alive—so that truth may speak, justice may prevail, and hope may endure.”

Armenians in Scotland marked the anniversary of the Armenian Genocide on April 24 in a distinctive and deeply moving way—through a commemorative candlelight concert that united memory, music, and prayer.

Held in Stockbridge Church in collaboration with Stockbridge Music Hub, the evening was dedicated to the 111th anniversary of the Armenian Genocide. The event was held under the auspices of the Diocese of the Armenian Church in the United Kingdom and Ireland. The programme brought together works by both Armenian and European composers, offering a reflective journey through sorrow, resilience, and hope. As noted in the programme, music served as a “vital expression of memory and identity,” giving voice to remembrance in a profound and universal language.

The concert featured distinguished musicians, including violinist Gina McCormack and Armenian pianist Marianna Abrahamyan, whose performances created an atmosphere of deep reverence and contemplation.

Alongside the musical programme, attendees were invited to engage with a visual exhibition and a video presentation dedicated to the Armenian Genocide. The exhibition was organised in partnership with the Armenian Genocide Museum-Institute, offering historical context and personal narratives that deepened the audience’s understanding of the tragedy and its lasting impact.

His Grace Bishop Hovakim Manukyan, Primate of the Diocese of the Armenian Church in the United Kingdom and Ireland, travelled from London to join the Scottish Armenian community for this important occasion. In his address, he reflected on the enduring meaning of April 24—not only as a day of mourning, but also as a call to remembrance, faith, and unity. He emphasised that memory must remain alive, guiding us towards truth, justice, and hope.

During the evening, Bishop Hovakim presented the host church with a special edition of the renowned work by Yeghishe Charents, «Ես իմ անուշ Հայաստանի» (“I Love My Sweet Armenia”). Reflecting on the poet’s life, the Bishop shared a personal account of his visit to Charents’ hometown of Kars. He spoke of searching for the poet’s family home, only to discover that it had been demolished and levelled—nothing remaining but bushes. This powerful image stood as a silent testimony to loss, yet also to the enduring strength of memory and identity.

The commemoration concluded in a spirit of solemn reflection and renewed commitment—to remember, to honour the victims, and to continue bearing witness.

Հիշողությունը երաժշտության միջոցով․ Շոտլանդիայի հայերը հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը

«Ապրիլի 24-ը միայն հիշատակի օր չէ, այլ կոչ է՝ կենդանի պահելու հիշողությունը, որպեսզի ճշմարտությունը խոսի, արդարությունը հաղթի, և հույսը շարունակվի»։

Շոտլանդիայի հայ համայնքը ապրիլի 24-ին յուրահատուկ և խորապես հուզիչ ձևով նշեց Հայոց ցեղասպանության տարելիցը՝ կազմակերպելով մոմավառություն և հիշատակի համերգ, որը միավորեց հիշողությունը, երաժշտությունն ու աղոթքը։

Միջոցառումը տեղի ունեցավ Էդինբուրգի Սթոքբրիջ եկեղեցում՝ Stockbridge Music Hub-ի հետ համագործակցությամբ և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Եկեղեցու Թեմի հովանու ներքո։ Երեկոն նվիրված էր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ծրագրում ներառված էին ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ինչպես նշված էր ծրագրում, երաժշտությունը հանդես եկավ որպես «հիշողության և ինքնության կենսական արտահայտություն»՝ հնչեցնելով հիշատակի ձայնը համամարդկային լեզվով։

Համերգին հանդես եկան ճանաչված երաժիշտներ՝ ջութակահար Ջինա ՄաքՔորմակը (Gina McCormack) և դաշնակահար Մարիաննա Աբրահամյանը։

Երաժշտական ծրագրին զուգահեռ ներկաներին ներկայացվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսանյութ և ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ առաջարկելով պատմական նյութեր և անհատական վկայություններ, որոնք խորացրին ներկաների ըմբռնումը ողբերգության և դրա շարունակական ազդեցության մասին։

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Եկեղեցու Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հատուկ ժամանել էր Լոնդոնից՝ մասնակցելու այս միջոցառմանը։ Իր խոսքում նա անդրադարձավ ապրիլի 24-ի մշտական նշանակությանը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն սգի օր է, այլ նաև հիշելու, հավատքի և միասնության կոչ։ Նա շեշտեց, որ հիշողությունը պետք է կենդանի մնա՝ առաջնորդելով դեպի ճշմարտության և արդարության հաղթանակ։

Երեկոյի ընթացքում Գերաշնորհ Սրբազանը հյուրընկալ եկեղեցուն նվիրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործության հատուկ բազմալեզու հրատարակությունը։ Անդրադառնալով բանաստեղծի կյանքին՝ նա կիսվեց իր այցելության տպավորություններով Չարենցի ծննդավայր Կարսից՝ նշելով, որ երկար որոնումներից հետո պարզել է, որ բանաստեղծի հայրական տունը այլևս գոյություն չունի՝ քանդված և հարթեցված է, իսկ նրա տեղում միայն թփեր են մնացել։ Այս պատկերը դարձավ կորստի լուռ վկայություն, սակայն նաև՝ հիշողության և ինքնության հարատևության խորհրդանիշ։

Միջոցառումն ավարտվեց խոր խորհրդածության և նոր հանձնառության մթնոլորտում՝ հիշելու, հարգելու զոհերի հիշատակը և շարունակելու վկայել ճշմարտության մասին։

Next
Next

Armenian Genocide Remembrance Day